AM
5 Նոյեմբեր 2011 - 10:53 AMT

Երիտասարդության և ուսանողության համաշխարհային օրերը Երևանում կնշվեն համերգներով

Երիտասարդության համաշխարհային օրվա (նոյեմբերի 10) և Ուսանողների միջազգային օրվա (նոյեմբերի 17) կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևը կազմակերպում են տոնական համերգներ։ Նոյեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր հին և նոր երգերով հանդես կգա Թաթա Սիմոնյանը։ Նոյեմբերի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում տեղի է ունենալու ռոք համերգ՝ «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերի մասնակցությամբ։ Նոյեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Նիկոլայ Մադոյանի հետ կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Սերգեյ Սմբատյան), իսկ նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հեղինակային երգի սիրահարները կարող են վայելել իրենց սիրած երաժշտությունը։