AM
5 Նոյեմբեր 2011 - 10:54 AMT

Հերթական «Աղբ եթերից» մրցանակին է արժանացել «Արի ամուսնանանք» հաղորդաշարը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Արի ամուսնանանք» հաղորդաշարը` հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու և ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:

Փոստի միջոցով «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդման ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ ATV հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային: