Լուրեր են տարածվել, որ ՀՀ ոստիկանության նորանշանական պետ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանին պաշտոնանկ անելու մասին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը, չնայած պաշտոնական հաստատում չկա: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշել է, որ երեկ 22.30-ի դրությամբ նման հրաման չի եղել:





