Նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ 2 հարց`«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույք ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
ԿԳՆ-ից հայտնում են, որ ըստ 1-ին նախագծի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում» նախատեսվում է կատարել մի շարք լրացումները և փոփոխություններ: Ըստ այս նախագծի PR, ոստիկանական գործ, կովկասագիտություն, անվտանգային գիտություններ, ճարտարագիտություն, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա մասնագիտությունները կունենան բակալավրի և մագիստրոսի ծրագրեր:
2-րդ նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի» հաշվեկշռում հաշվառված «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը» հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին»` այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:





