«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մեկնաբանել է ՕԵԿ-ից իր գործընկեր Հովհաննես Մարգարյանի հայտարարությունն այն մասին, որ իրենց կուսակցությունում չկան մարդիկ «արյունոտ ձեռքերով, գողեր, ու անսկզբունքային և բարոյազուրկ մարդիկ»: «Ես կարծում եմ, որ շատ հաճախ մարդիկ ելույթի ժամանակ էյֆորիայի, էքստազի մեջ են ընկնում և ասում են խոսքեր, որոնք ոչ ուղղակի, ոչ անուղղակի ձևով կապված չեն իրականության հետ»,-հայտարարել է Բոստանջյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Նա նշել է, որ ինքը երբեք նման բան չէր ասի: Ընդ որում, Բոստանջյանը հավելել է, որ իր կարծիքով, Մարգարյանը դա «մաքուր սրտով է» ասել:





