AM
10 Նոյեմբեր 2011 - 10:48 AMT

Տեղումների պատճառով երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով մասնակիորեն արգելված է

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 10-ի ժամը 12.30-ի դրությամբ, ձյան առատ տեղումների հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Գուդաուրի /Պոստա/ – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: