AM
10 Նոյեմբեր 2011 - 14:29 AMT

Երիտասարդ հանրապետականը փոխարինեց Կարեն Կարապետյանին

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել Երևանի ավագանու կազմից դուրս եկած նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին փոխարինել երիտասարդ ՀՀԿ-ական Գեորգի Գաբրիելյանով։

Գեորգի Գաբրիելյանը ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ է, ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 28-ին, իսկ արդեն նոյեմբերի 2-ին դուրս է եկել նաև ավագանու կազմից: