AM
11 Նոյեմբեր 2011 - 10:26 AMT

ԱԱԾ. Կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք:

ԱԱԾ-ից հայտնում են, որ օտարերկրյա քաղաքացուն «ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը և Տիգրան Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 233-րդ հոդվածի 1-ին մասի «Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը և իրացնելը» հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: