AM
11 Նոյեմբեր 2011 - 14:18 AMT

Մրցույթ է հայտարարել ՀԴՄ կտրոնի դարձերեսին ֆիրմային անվանումներ կամ ապրանքային նշաններ տեղադրելու համար

Օրերս ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգևավճար տրամադրել նաև այլ գույք կամ իրավունք, որը նպատակ ունի ընդլայնել շահողների շրջանակը և մեծացնել ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը:

Ընդունված որոշման համապատասխան Պետական եկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել ՀԴՄ կտրոնի դարձերեսին ֆիրմային անվանումներ կամ ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու համար: Մրցույթում հաղթող ճանաչված անձի ֆիրմային անվանումը կամ ապրանքային և սպասարկման նշանը կտպագրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին և 2012 թվականին կիրացվի ՀՀ ողջ տարածքում: Հայտերը ներկայացվելու են մինչև 2011թ. նոյեմբերի 21-ը: Մրցութը կանցկացվի հաջորդ օրը, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: