AM
15 Նոյեմբեր 2011 - 17:46 AMT

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Հայաստանի Հանրապետության տարածքում վեջին ժամանակներս ջերմաստիճանի կտրուկ նվազեցման հետևանով առաջացել են մերկասառույցներ, որոնք դժվարանցանելի էին դարձել երթևելությունը: Փակվել և անանցանելի էր դարձել Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի էին դարձել մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերի ավտոճանապարհները: