AM
19 Նոյեմբեր 2011 - 09:51 AMT

Գոգարան գյուղում հրդեհից տուժած երեխաներից մեկն էլ է մահացել

Գոգարան գյուղում այրվող տան մեջ մնացած երեք երեխաներից ևս մեկն էլ է մահացել։ Երեկոյան Երևանի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 4-ամյա Արման Գասպարյանը մահացել է ստացած այրվածքներից:

Նոյեմբերի 14-ին, ժամը 11:30-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղում տուն է այրվում: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 3 երեխա, ովքեր անմիջապես 1-03 ծառայության կողմից տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 տարեկան Գասպարյան Գոռը ստացել է մարմնի մակերեսի (մաշկի և շնչառական ուղիների) 83%-ի` 3-4 աստիճանի այրվածք: Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այժմ նա միացված է արհեստական շնչառության սարքին: Երրորդ երեխան մահացել էր նույն օրը։