Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը այսօր լուրջ հիմնախնդիր է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում: Կանայք և աղջիկները ենթարկվում են բռնության ընատնիքում, փողոցում, ուսումնական և աշխատանքային հաստատություններում, ենթարվկվում են թե° ֆիզիկական և հոգեբանական, և թե° սեռական ու տնտեսական բռնության: Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը հայտարարված են կանաց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակ։
Նոյեմբերի 25-ին` ժամը 13:00-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ից կկազմակերպվի «Մի հանդուրժիր բռնությունը» խորագրով երթ, որը կավարտվի Հյուսիսային պողոտայում խոստման արարողությամբ՝ յուրաքանչյուրը կխոստանա իր մասնակցությունը ՀՀ-ում կանանց հանդեպ բռնության կանխարգելման գործընթացում:
Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին, որը ընտանեկան բռնության զոհ է դարձել, նշում է նաև հարկադիր սեռական հարաբերության առկայության մասին: Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության զոհերի 95% կանայք են: ՀՀ-ում բնակչության 52% կանայք են` 1.671.012 կին։
«Մենք ունենք 1.671.012 պատճառ միավորվելու ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Միասին մենք կարող ենք կանգնեցնել գենդերային հիմքով բռնությունը»ՙ- նշում են կազմակերպիչները:





