AM
22 Նոյեմբեր 2011 - 12:01 AMT

Կրթաթոշակներն այլևս չեն ուշանա

Արձագանքելով մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, ըստ որի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում չեն վճարվել ուսանողների կրթաթոշակները, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը, և վաղվանից ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները:

ԿԳՆ-ից հայտնում են, որ նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորներին` ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու վերաբերյալ: