Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները կարող են դրվել համաժողովրդական հանրաքվեի միայն բանակցությունների արդյունքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրյուցում: Նա հիշեցրել է, որ նման բարդ հարցերի կարգավորման տեխնոլոգիան ենթադրում է բանակցային գործընթացի գաղտնիություն: Նախագահի խոսքերով, առավել կամ նվազ հաջող լուծում ստացած բոլոր հակամարտությունները անցել են կարգավորման գործընթացի գաղտնիության պայմաններում, որպեսզի կարգավորումը չզոհաբերվի ընթացիկ քաղաքական գործընթացներին: «Ես կարծում եմ, որ դա ճիշտ է»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանի անձնական վերաբերմունքին նման հանրաքվեին, ապա, նրա խոսքերով, համաժողովրդական քվեարկություն կարող է լինել կամ չլինել կախված նրանից, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը եւ ինչ փոխհամաձայնություն կձեւավորվի այդ որոշման շուրջ երկրի ներսում: «Եթե որոշման դեմ լինեն չափազանց շատ քաղաքական սուբյեկտներ, ապա ավելի ճիշտ կլինի հանրավքե անցկացնել, քանի որ դրա արդյունքում ընդունված վերջնական որոշումը կլինի առավել լեգիտիմ եւ երկարաժամկետ»,- նշել է նա:





