AM
24 Նոյեմբեր 2011 - 06:20 AMT

Նախկին քաղաքապետը «պարտքո՞վ է իրականացրել ծրագրերը»

Վերջին մեկ տարում Երևանում կատարվող աշխատանքներն ըստ էության վերագրվում էին քաղաքապետ Կարեն Կարապետյանի շնորհքին: Ինչպես նշում է «Հրապարակը», ոչ ոք չէր մտածում, թե որտեղից է քաղաքապետը գտնում այդ փողը, որ թափով ծրագրեր է իրականացնում: Երևանցիներին թվում էր, թե նախկին բոլոր քաղաքապետերը պարզապես վատ են աշխատել՝ դա է պատճառը, որ մայրաքաղաքում տարիներ շարունակ ոչինչ չէր փոխվում: Պարզվում է՝ ընդամենը 10 ամիս աշխատած քաղաքապետն այդ աշխատանքների մեծ մասը, այսպես ասած, պարտքով է իրականացրել: Դրանք կատարող կազմակերպությունների հետ պայմանագրեր է կնքել՝ առաջիկայում, ասենք, հաջորդ տարի վճարելու պայմանով, նշվում է թերթում:

«Եւ ստացվել է այնպես, որ Տարոն Մարգարյանը ժառանգել է «մինուսով» բյուջե ոչ միայն այս տարեվերջի կտրվածքով, այլև հաջորդ տարվա համար, քանի որ վճարելիք գումարների չափը գրեթե աստղաբաշխական է»,- նշում է «Հրապարակը»: