AM
24 Նոյեմբեր 2011 - 07:15 AMT

«Հրապարակ». Սիսիանի քաղաքապետը սեփական բարօրությունն ապահովում է պետական միջոցների հաշվին

Սիսիան քաղաքի բարեկարգման անվան տակ համայնքային ծառայողները զբաղված են իրենց սեփական բարեկեցության ապահովմամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքի համար նախատեսված ասֆալտապատումը կատարվել է քաղաքապետարանի աշխատակիցների տների հարակից տարածքներում»։

Թերթը նշում է, որ Սիսիանի քաղաքապետը ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանն է և հավելում. «Ուշագրավն այն է, որ հանրապետության մասշտաբով կուսակցությունը «բարեգործություններ» է անում, իսկ նույն կուսակցության մարզային կառույցի ղեկավարը պետական միջոցների հաշվին է սեփական և մտերիմների բարօրությունն ապահովում, այն էլ նախընտրական այս վճռորոշ շրջանում»։