AM
24 Նոյեմբեր 2011 - 09:17 AMT

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հրանուշ Հակոբյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Նախագահականից հայտնում են, որ hեռագրում մասնավորապես ասված է. «Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` ԳՊՀ խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանի մահվան մասին: Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: