«ՀԱՊԿ-ը շատ է կարևոում 2012 թ-ի զորավարժությունները Հայաստանում»: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը :
«Դրանք չեն լինելու շարքային զորավարժություններ, քանի որ նվիրված են Հավաքական անվտանգության պայմանագրի 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Կգործարկվի ուժային ամբողջ բլոկը` ռազմական ոստիկանություն, ԱԻՆ, հատուկ ստորաբաժանումներ և այլն»,- նշեց Սեմերիկովը:
Զորավարժությունների կազմակերպման համար Երևանում է գտնվում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և Քարտուղարության աշխատողների մեծ խումբ, հայտարարեց Սեմերիկովը:
Իր ելույթի ժամանակ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարությանը և անձամբ Սեյրան Օհանյանին, ազգային անվտանգության խորհրդի և Խորհրդի քարտուղարության անցկացրած աշխատանքի համար:
Նաև Սեմերիկովի խոսքով, նախատեսվում է համատեղ թրեյնինգների անկացում, որը հիմա միայն գաղափար է և այդ ուղղությամբ դեռ նախանշված չեն գործնական քայլրեր:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանգրի հիման վրա, որը ստորագրվել է 1992 թ-ի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ երկների կողմից: ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրզզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը:





