AM
24 Նոյեմբեր 2011 - 14:23 AMT

Մայրաքաղաքի փողոցների անցանելիության ապահովման համար շուրջօրյա աշխատանքներ կտարվեն

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետ կապված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների և համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է անցնել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի և, մոբիլիզացնելով առկա տեխնիկական միջոցները, ձյան առատ տեղումների դեպքում ապահովել մայրաքաղաքի փողոցների անցանելիությունը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, նոյեմբերի 18-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքների համար պատրաստ է ընդհանուր թվով 287 հատուկ մեքենամեխանիզմ, կուտակվել է 747 տոննա տեխնիկական աղ, 1789 խորանարդ մետր ավազ։