AM
25 Նոյեմբեր 2011 - 05:28 AMT

ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միասնական ցուցակով են գնալու ընտրությունների՞ն

«Հայկական ժամանակ»-ը երեկ լուր է ստացել, թե նախորդ օրը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առաջին դեմքերի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ առաջիկա ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին:

ԲՀԿ-ից երեկ այս կամապցությամբ որևէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: ԲՀԿ-ականները հրաժարվում էին հերքող կամ հաստատող որևէ մեկնաբանություն անել: ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է. «Չեմ բացառում: Տեղեկատվությունը կարող է լինել հավաստի, բայց նման հարց ՀՀԿ խորհրդում դեռևս չի քննարկվել»: Սահակյանը ասել է նաև, որ ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների միասնական ցուցակով մասնակցելը չի բացառում այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չի կայացվել, որ կոալիցիա կազմող քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին: Նրա խոսքով ոչ միասնական, ոչ առանձին-առանձին մասնակցելու որոշում դեռ չի կայացվել: