AM
26 Նոյեմբեր 2011 - 05:26 AMT

Նոյեմբերի 26-ը Տեղեկատվության միջազգային օրն է

Նոյեմբերի 26-ին նշվում է Տեղեկատվության միջազգային օրը (World Information Day): Այն նշվում է ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունեցող Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ:

Լայն իմաստով տեղեկատվությունը մի մարդուց մյուսին բանավոր, գրավոր կամ որևէ այլ տարբերակով փոխանցվող փաստերն են, ինչպես նաև այդ փաստերը փոխանցելու կամ ստանալու բուն գործընթացը:

Տեղեկատվությունը մարդու կյանքում միշտ էլ կարևորագույն տեղ է զբաղեցրել: Սակայն 20-րդ դարի կեսերին սոցիալական առաջընթացի և տեխնիկայի ու գիտության բուռն զարգացման արդյունքում տեղեկատվության դերն անհամեմատ աճեց: Բացի այդ, տեղեկատվության հոսքի ինտենսիվությունը լավայանման աճ է արձանագրում և արդեն իսկ ստացել է «տեղեկատվական պայթյուն» անվանումը: