AM
22 Դեկտեմբեր 2003 - 19:22 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեւանում սկսվում է դատավարությունը` Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի գործով: ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, գործի վերաբերյալ քննությունը ավարտվել է եւ փոխանցվել դատարան: Որպես մեղադրյալներ դատի առջեւ կկանգնեն ազգային անվտանգության նախկին աշխատակից Լեւոն Աբրահամյանը եւ Արա Նարիմանյանը, որոնք ընթացիկ տարվա հուլիսին մահափորձ էին պատրաստել Սերժ Սարգսյանի դեմ պայթուցիկ սարքի միջոցով: