AM
26 Նոյեմբեր 2011 - 07:45 AMT

«Առավոտ». Գինովցած գործարարը կրակոցներով է նշել որդու հաջողությունները

Երեկ, ժամը 21-ի սահմաններում, Երևանի Զավարյան 64 շենքում հնչել են կրակոցներ։ «Առավոտ» օրաթերթի հաղորդմամբ՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի և ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, կարողացավ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ վնասազերծել կրակողին։

Հարևանները պատմել են, որ կրակողներից մեկը գործարար Աշոտ Ղազարյանն է եղել, որի որդին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, և այդ առթիվ կազմակերպված խնջույքի ամենաթեժ պահին մտքներով անցել է տանը եղած զենքով կրակել օդ։ Կրակողները բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին։