AM
18 Դեկտեմբեր 2003 - 15:04 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՔՎՈՂ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՆԱ

Ինտենսիվ բանակցությունների արդյունքում նախապատրաստվել է բանաձեւ, որի համաձայն չի նախատեսվում Հայաստան ներկրվող էներգակիրների գների որեւէ փոփոխություն: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, էներգակիրների ներկայիս գների պահպանումը թույլ կտա նույն մակարդակի վրա պահել նաեւ հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագները: