Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշել է, որ սովորաբար Հայաստանում նախատոնական օրերին տեղի է ունենում 2-2,5 տոկոս գնաճ: Ինչպես հաղորդում է «Ժամանակ»-ը, Պողոսյանը նշել է. «Դժվար է որևէ կանխատեսում անել, բայց կլինեն գնային որոշակի փոփոխություններ, հատկապես սննդի ասպարեզում»: Նա հավելել է, որ անհրաժեշտ է մի փոքր հետևողական լինել, որ նախորդ տարվա սցենարը չկրկնվի ու չառաջանա դեֆիցիտ: «Սովորաբար դա առևտրային քաղաքականություն է: Ապրանքը պահում են, որ թանկ գներով իրացնեն: Հայաստանում դա կարծես ավանադույթ է դարձել»,- ընդգծել է Պողոսյանը:





