«Հրապարակ» օրաթերթը մի լուր է հրապարակել, որը հենց թերթի կարծիքով ֆանտաստիկայի ժանրից է: Թերթի աղբյուրների համաձայն իշխանական կաբինետներում որոշում է կայացվել Հովիկ Աբրահամյանին գործուղել աշխատելու ոչ թե ՀՀԿ, այլ ԲՀԿ նախընտրական շտաբ: Ըստ աղբյուրի դա հավատարմություն ստուգելու թեստ է:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:





