AM
1 Դեկտեմբեր 2011 - 06:25 AMT

«Երևան Սիթի Տուրը» դադարեցնում է աշխատանքները, իսկ սահադաշտը` վերսկսում

Երևանի քաղաքապետարանը ժամանակավորապես (դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը) դադարեցնում է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքները: Քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարենը զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ամանորյա տոնակատարությունների, ակցիաների և նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերած ընկերությունների կոլեկտիվ պատվերների շրջանակներում:

Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը։ Բացման մեկնարկը կտրվի ժամը 16:00-ին՝ մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով։

Սահադաշտը, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:30-ը։ 16:30-ից 18:00-ն սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23:00-ն: Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում՝ 1000 դրամ է։