AM
1 Դեկտեմբեր 2011 - 06:29 AMT

ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարը ձերբակալվել է թմրամիջոցների պատճառով

ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը նախօրեին ձերբակալվել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակով: Մոտ 10 օր առաջ էլ թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի ԲՀԿ-ական պետ Արթուր Ղազարյանը:

ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը այս օրերին կրկնում է, որ Արթուր Ղազարյանը ԲՀԿ անդամ չէ: Ըստ Մհերյանի, ԲՀԿ-ական է եղել վերջինիս հայրը, որը, սակայն, 2007-ի ընտրություններից հետո լքել է կուսակցությունը: