AM
2 Դեկտեմբեր 2011 - 09:00 AMT

Ռազմիկ Զոհրաբյան. ՀՀԿ-ն ընտրություևների է գնում «երիտասարդ թիմով»՝ ի դեմս Ս.Նիկոյանի, Է.Շարմազանովի, Գ.Մելիքյանի

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մեկնաբանել է ՀՀԿ Խորհրդի երեկվա որոշումը Սամվել Նիկոյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշոտնում առաջադրելու մասին: «Սամվել Նիկոյանը մեր կուսակցության ակտիվ անդամներից է, կարելի է ասել մեր «հին գվարդիայից»,-հայտարարել է Զոհրաբյանը: «Սամվել Նիկոյանը արդեն բավական ժամանակ է, ինչ փոխխոսնակ է և ծանոթ է Աժ բոլոր կազմակերպչական նրբություններին»,-ասել է ՀՀԿ փոխնախագահը: Նա հավելել է, որ «Սամվել Նիկոյանն արդեն բավական ժամանակ է, ինչ փոխխոսնակ է և ծանոթ է Աժ բոլոր կազմակերպչական նրբություններին»:

Զոհրաբյանը հիշեցրել է նաև, որ Նիկոյանը եղել է կուսակցության հանգուցյալ առաջնորդ ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընկերն ու զինակիցը և մասնակցել է զենքի ընդհատակյա արտադրությանը XX դարի 80-ականների վերջում Արցախի ազատագրական պայքարի համար:

Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովի թեկնածության առաջադրմանը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, ապա Զոհրաբյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն «պետական ու քաղաքական կադրերի դարբնոց է», որով անցել է նաև Շարմազանովը, և որ կուսակցությունը գնահատել է նրա ակտիվ գործունեությունը:

Ինչ վերաբերում է Գագիկ Մելիքյանի նշանակմանը խմբակցության քարտուղարի պաշտոնում, ապա Զոհրաբյանը հիշեցրել է, որ նա նախորդ գումարման Աժ-ում եղել է խմբակցության քարտուղարը:

«Առաջարկվել է երիտասարդ թիմ՝ սկսած Սամվել Նիկոյանից, Էդուարդ Շարմազանովից ու Գագիկ Մելիքյանից, և մենք ընտրությունների ենք գնում այդ երիտասարդ թիմով»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը:

ԱԺ խոսնակի պաշտոնը ազատվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին իր հրաժարականի մասին հայտարարեց խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Ըստ Աբրահամյանի, ՀՀ նախագահն առաջարկեց նրան գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը: