Երևանի «Կոնգրես» հյուրանոցում բացվել է աշխատանքային տոնավաճառ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես եկավ բացման խոսքով՝ ողջունելով աշխատանք փնտրողներին, ինչպես նաև 30 ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք փնտրում են որակավորված դիմորդներ աշխատանքի և պրակտիկայի համար։
Մասնակիցների թվում են Ամերիա բանկը, Օրանժ Արմենիա, Աշտարակ կաթ, ԱրմՆյուզ ընկերությունները, Կենտրոնական բանկը, սպորտի և երիտասարդության նախարարությունը, Կոնգրես հյուրանոցը, «Նաիրի» ապահովագրական ընկերությունը և այլն։
Տոնավաճառը կազմակերպվել է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ օգնելու ԱՄՆ փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին ընտրել պոտենցիալ գործատուների։ Ասոցիացիան հիմնադրվել է 2010 թվականին։





