AM
3 Դեկտեմբեր 2011 - 06:15 AMT

Մամուլ. Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը հանդիպել են

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, դեկտեմբերի 2-ին Դուբայից վերադառնալուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամենայն հավանականությամբ շոշափվել է վերջին շրջանում թմրամոլության կասկածանքով ԲՀԿ անդամների ձերբակալության հարցերը: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, նախագահը դա զուտ իրավական հարց է համարել, իսկ Ծառուկյանն ասել է, որ իր կուսակցությունը միայնակ է մտադիր գնալ խորհրդարանական ընտրություններին: Միևնույն ժամանակ «Հրապարակը» նշում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած հարկային փաթեթին ու ԱԺ նախագահի պաշտոնում Սամվել Նիկոյանի, իսկ փոխնախագահի պաշտոնում Էդուարդ Շարմազանովի թեկնածությանը: