AM
3 Դեկտեմբեր 2011 - 11:21 AMT

Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 220 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի դրսևորած ակտիվությանն արձագանքել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: