AM
5 Դեկտեմբեր 2011 - 07:59 AMT

«Տոյոտան» բախվել է ճամփեզրի տան պատին. Վարորդն ու ուղևորը մահացել են

Դեկտեմբերի 4-ին, ժամը 7.50-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Քաղսի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի տան պատին: Ոստիկանությունից հայտնում են, որ դրա հետևանքով վարորդը՝ 28-ամյա Վահան Սահակյանը և ուղևորուհին՝ 21-ամյա Սաթենիկ Մաղաքյանը, տեղում մահացել են:

Կատարվում է քննություն: