AM
5 Դեկտեմբեր 2011 - 08:09 AMT

Կապան-Շվանիձոր-Մեղրի ճանապարհին մեքենա է շրջվել

Դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 2-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Կապան-Շվանիձոր-Մեղրի ճանապարհի 82-րդ կմ-ին շրջվել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը՝ 28-ամյա Նարեկ Շահբազյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: