AM
12 Դեկտեմբեր 2003 - 15:45 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ

Գտնվելով Շվեյցարիայում Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ երեկոյան հանդիպել է հանրահայտ երգիչ Շառլ Ազնավոըւրի հետ: Հանդիպումը կայացել է շվեյցարական Մոնտրե քաղաքում, ուր երգիչը հատուկ ժամանել էր Հայաստանի նախագահի հետ հանդիպման նպատակով: «Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը նույնն է, ինչ հանդիպումը Հայաստանի հետ. ես տեղեկանում եմ երկրի կյանքի եւ այնտեղ տիրող իրավիճակի մասին», – նշել է Շ. Ազնավուրը: Այսօր Հայաստանի պատվիրակությանը կվերադառնա Երեւան: