AM
5 Դեկտեմբեր 2011 - 14:56 AMT

Սանիտարական անբավարար արտաքին տեսքի համար երթուղագծերից դուրս են բերվել 471 միկրոավտոբուսներ

Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքի վերահսկման ու կանոնակարգման նպատակով նոյեմբեր ամսին Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կատարած ստուգայցերի ընթացքում հասարակական տրանսպորտային միջոցների չնախատեսված կանգառներում կայանման վերաբերյալ կազմվել է թվով 156 վարչական աձանագրություն, որից 26-ն անցյալ շաբաթվա ընթացքում, իսկ մերձքաղաքային տրանսպորտային միջոցների մասով արձանագրվել է խախտման 20 դեպք:

Քաղաքապետարանից հայտնում են, որ վարորդների կողմից արձանագրվել է ծխելու 31 դեպք, որից 5-ը նախորդ շաբաթվա ընթացքում: Սանիտարական անբավարար արտաքին տեսքի համար ժամանակավորապես երթուղագծերից դուրս են բերվել թվով 471 միկրոավտոբուս:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով, չնայած կանգառագոտիներում աշխատանքների արդյունքը որոշ առումով նկատելի է, սակայն հասարակական տրանսպորտի կանոնակարգումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանքի, որպեսզի երթևեկը հարմարավետ լինի քաղաքացիների համար: