Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի այսօր Ժնեւում անկցավող հանդիպումը կարող է հիմք ծառայել ապագա բանակցությունների համար: Այդ մասին այսօր «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Թեեւ տվյալ հանդիպումը փաստորեն երկու նախագահների առաջին պաշտոնական ներկայացումն է միմյանց, սակայն արդեն այսօր նրանց միջեւ կարող է առարկայական զրույց տեղի ունենալ, ասել է նա` ավելացնելով, որ Իլհամ Ալիեւը ծանոթ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացին: «Նախագահներ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը զբաղվում էին ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների որոնումներով: Եվ մեզանից ոչ ոք չգիտի, թե ի՞նչի մասին են նրանք պայմանավորվել, քանի որ այդ բանակցությունների արդյունքները որեւէ փաստաթղթում չեն արձանագրվել: Հետեւաբար, Հայաստանը եւ Ադրբեջանը որեւէ պարտավորություն չեն ստանձնել, եւ Իլհամ Ալիեւը կարող է սկսել «զրոյից»: Նա կարող է նոր պահանջներ եւ մոտեցումներ ունենալ», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:





