AM
7 Դեկտեմբեր 2011 - 05:58 AMT

Կառավարությունը մերժել է Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին 500 մլն դրամ հատկացնել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը կառավարությանն առաջարկել է 2012 թվականի բյուջեի նախագծով 500 մլն դրամ հատկացնել Մարտի 1-ի 10 զոհերի ընտանիքներին, քանի որ զոհերը պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների հետևանք են, հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը:

Կառավարությունը սակայն մերժել է այդ առաջարկը՝ պատճառաբանելով այսպես. «Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններում պետական մարմինների գործողությունների ոչ իրավաչփությունը ապացուցված փաստ չէ»: