Արմեն Սարգսյանի՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետի պաշտոնը թափուր է մնացել: Քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Հրապապարակ» թերթին նշել է, որ դեռ կոնկրետ թեկնածու չկա, սակայն ըստ թերթի տեղեկությունների, քննարկվում է Սարգսյանի տեղակալ Արմեն Էդոյանի թեկնածությունը: Վերջինս ամենայն հավանականությամն կնշանակվի վարչության պետ:





