Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ «Ռուսսկի ալյումինի» ԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեկսանդր Լիվշիցն այսօր հանդիպում կանցկացնեն Երեւանում: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, կողմերը կքննարկեն «ՌուսԱլ» ընկերության փոխգործակցության մեխանիզմները Հայաստանի ղեկավարության հետ` ռուսական ընկերությանը պատկանող Երեւանի փայլաթիթեղների գլանման «ԱրմենԱլ» գործարանի արդիականացման մասշտաբային ծրագրի իրականացման ժամանակահատվածում:





