ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «խիստ մտահոգված է» ճգնաժամով եվրագոտում, սակայն համոզված է, որ Եվրամիությունը բավականաչափ ռեսուրսներ ունի այն հաղթահարելու համար, եթե ԵՄ առաջնորդները կարողանան քաղաքական կամք դրսևորել: «Եվրոպան բավականաչափ հարուստ է, ուստի չկա որևէ պատճառ, որպեսզի նրանք չկարողանան լուծել այդ խնդիրը»,- ասել է Օբաման Սպիտակ տանը լրագրողներին, հաղորդում է BBC Russian-ը: «Եթե նրանք մոբիլիզացնեն քաղաքական կամքը, նրանք հնարավորություն կունենան հանդարտեցնելու շուկաները»,- հայտնել է նախագահը: Նրա կարծիքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջընթացի է հասել ԵՄ մյուս առաջնորդների հետ այդ հարցի լուծման գործում:





