AM
9 Դեկտեմբեր 2011 - 07:16 AMT

Հայաստանի սփյուռքի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի հայերի միության նոր նախագահին

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը շնորհավորել է Վիլեն Շատվորյանին Ուկրաինայի հայերի միության նախագահ ընտրվելու կապակցությամբ, գրում է Analitika.at.ua-ը:

«Վստահ ենք, որ դուք կշարունակեք հայ ազգային ինքնության պահպանման և հայ-ուկրաինական բարեկամական կապերի ամրապնդման գործը, համահայկական ծրագրերի ակտիվ մասնակիցը կլինեք»,- ասվում է նախարարության ուղերձում:

Սփյուռքի նախարարությունը նշում է նաև, որ միությունը կարող է վստահ լինել նախարարության կողմից աջակցության հարցում:

Նոյեմբերի 21-ին Կիևում կայացավ Ուկրաինայի հայերի միության վարչության նիստը, որի ժամանակ տեղի ունեցան միության նախագահի ընտրությունները, կազմակերպության նոր ղեկավար ընտրվեց Վիլեն Շատվորյանը: