AM
9 Դեկտեմբեր 2011 - 12:25 AMT

Մոզրովի, Մագելի և Արջերի քարանձավները ոչնչացման եզրին են

Այսօր կա Մոզրովի, Մագելի և Արջերի քարանձավները փրկելու և պահպանելու խնդիր, քանի որ դրանք ոչնչացման եզրին են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քարանձավախույզ Գոռ Հովհաննիսյանը և ՀՀ քարանձավագիտության կենտոնի նախագահ Սամվել Շահինյանը:

Վերջինս նշեց, որ երեք քարանձավներն էլ կրաքարային մարմիններում առաջացած կոռոզիայի ու ճեղքերից ջրի դինամիկ շարժի հետևանքով կորստային են համարվում: Քանձավներում առաջացել են ստալագմիտներ, ստալակտիտներ, նաև շրիթաքարեր և կաթիլաքարեր. «Աշխարհում մեծ փորձ կա քարանձավները շահագործելու, օգտագոծելու»:

Գոռ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ զբոսաշրջիկները պոկում տանում են առաջացած ստալագմիտների, ստալակտիտների հատվածները: Հաճախ դրանք վաճառում են շուկաներում, սակայն խորհուրդ չի տրվում գնել, քանի որ քարանձավին հատուկ միկրոկլիմայից դուրս շատ շուտ փշրվում են:

Բանախոսները որպես ելք ստեղծված իրավիճակից առաջարկում են քարանձավ այցելելու որոշակի կարգն ու վարմունքն ուսուցանել զբոսաշրջաիկներին: Այլապես քարանձավները կկանգնեն ոչնչացման եզրին: