Երևանի ավագանին այսօր գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվերկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ քաղաքացիներին անհատույց օտարելու մասին որոշման նախագծերը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամդրելու և օտարման 2012թ. ծրագրին։
Ավտոտրանսպորտի պահպանության, սպասարկման, նորոգման և շահագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, բնակչության երթևեկն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: Որպես հիմնավորում նշվել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի ավելացման հանգամանքով պայմանավորված` Երևան քաղաքը տրանսպորտից բեռնաթափելու, հասարակական տրանսպորտով ազգաբնակչության սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը որդեգրվել է քաղաքային ավտոբուսները երթուղային ցանցում ավելացնելու և զուգահեռաբար միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն:
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։





