Թուրքիան 1 692 747 դոլարի ռազմական տեխնիկա և սպառազինություն է փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանն ու սահմանային ոստիկանությանը: Ինչպես հաղորդել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, այդ նվերը Վրաստանը ստացել է ռազմական համագործակցության մասին համապատասխան երկկողմ համաձայնագրերի շրջանակում:
Այդ համաձայնագրերը օգնություն են նախատեսում ռազմական ուսուցման և լոգիստիկայի ոլորտում և կծառայեն վրացական զինված ուժերի ամրապնդմանը:
Նախարարությունում նշել են նաև, որ համագործակցության նպատակը Վրաստանի ԶՈՒ մոտեցումն է ՆԱՏՕ-ի չափանիշներին:





