AM
4 Դեկտեմբեր 2003 - 17:06 AMT

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ է նշանակվել Ռուսաստանի փոխվարչապետ Բորիս Ալյոշինը: Ռուսական աղբյուրների համաձայն, համապատասխան կարգադրություն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխաիլ Կասյանովը: Նշենք, որ Ալյոշինը այդ պաշտոնում փոխարինել է Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախկին նախարար Իլյա Կլեբանովին: