AM
12 Դեկտեմբեր 2011 - 10:35 AMT

Այսօր Երևանում տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ

Դեկտեմբերի 12-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ Հայաստանի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ:

Համերգի կազմակերպիչն է ՀՀ ԱԳ նախարարի տիկնոջ՝ Նատալիա Նալբանդյանի ղեկավարությամբ գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան: Համերգից ստացված ողջ հասույթը նվիրաբերվելու է Երևանի Ղազարոս Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի վերանորոգմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: