AM
13 Դեկտեմբեր 2011 - 09:35 AMT

Բնակարանում հայտնաբերել են ծերունի Տրուզյանների դիակները

Դեկտեմբերի 12-ին`ժամը 14.52-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոցի թիվ 19 շենքի 45-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հայտնաբերվել է 1919 թվականին ծնված Հայկ և 1931 թվականին ծնված Լուսիկ Տրուզյանների դիակները: