Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել` շեշտը դնելով աշխարհում ամենատոլերանտ տարածքը հանդիսացող Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու վրա: Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Քրոն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում հայ-բելգիական հարաբերություններից բացի, քննարկվել են նաեւ միջազգային քաղաքականությանը վերաբերող հարցեր: «Ինձ հետաքրքիր էր իմանալ պարոն դե Քրոյի պատկերացումը մեր տարածաշրջանի մասին», – ասել է իր հերթին Հայաստանի ղեկավարը:





