AM
14 Դեկտեմբեր 2011 - 06:39 AMT

Ալիկ Սարգսյանը կփոխարինի Արթուր Բաղդասարյանի՞ն

«Ժամանակի» տեղեկություններով, 2012 թվականի տարեսկզբին նախընտրական արշավին անձամբ մասնակցելու համար պաշտոնից կհրաժարվի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Թերթի աղբյուրների համաձայն, այդ պաշտոնում Արթուր Բաղդասարյանին կփոխարինի ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը, ինչպես հայտնի է, պաշտոնանկ լինելուց հետո շարունակում է մնալ Անվտանգության խորհդրի անդամ: